Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել․ ԱՀԿ

11:30, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
Կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկ օրում գրանցել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ։ Ըստ կազմակերպության տվյալների՝ վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 292 527 նոր դեպք, գրում է РБК-ն: Նախորդ ռեկորդը գրանցվել էր հուլիսի 25-ին, ըստ ԱՀԿ տվյալների, հայտնաբերվել էր հիվանդության ավելի քան 286 հազար նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկումից ի վեր, ըստ ԱՀԿ տվյալների, COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 17.1 միլիոնը, մահացել է 668 910 մարդ, վերջին մեկ օրում մահացել է 6 812 մարդ: Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի՝ վարակվել է 17.42 միլիոն մարդ, մահացել է 675 545 մարդ:

6214 | 0
Facebook