Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «ԳԱԶել»-ը բախվել է էլեկտրասյանը․ վարորդը մահացել է

21:50, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «ԳԱԶել»-ը բախվել է էլեկտրասյանը․ վարորդը մահացել է

Հուլիսի 30-ին, ժամը 19:10-ի սահմաններում մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդը մահացել է:
     Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդն այն վարելիս հանկարծամահ է եղել, ավտոմեքենայում էլ եղել են մի քանի ուղևորներ, որոնց վարորդն Իջևանում գտնվող կարի արտադրամասից տանում էր տուն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ վթարի հետևանքով այլ տուժածներ կան, թե ոչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3321 | 0
Facebook