Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ-ն առաջարկում է սահմանային հատվածում ԱԹՍ-ների համար կիրառել որոշակի սահմանափակումներ

14:10, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
ԱԱԾ-ն առաջարկում է սահմանային հատվածում ԱԹՍ-ների համար կիրառել որոշակի սահմանափակումներ

Ազգային անվտանգության ծառայությունն e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին։ ԱԱԾ հիմնավորմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:

«Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջինների կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս»,- ասված է հիմնավորման մեջ:
     Նշվում է նաև, որ տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանմանը, որից ելնելով էլ առաջարկվում է որոշ սահմանափակումներ կիրառել սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար։

3426 | 0
Facebook