Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը

12:50, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
ԱՄՆ-ում համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ կորոնավիրուսով վարակվածների և զոհերի թվով աշխարհում առաջին երկիրը: Վերջին տվյալների համաձայն՝ վարակակիրների թիվը հասել է 4 433 410-ի, մահացել է 150 444 մարդ: Նման տվյալները հրապարակել է Worldometers վիճակագրական պորտալը:
     Նշվում է, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 596 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում հաստատվել է հիվանդության 61,5 հազար նոր դեպք: Ապաքինվել է 2 136 603 մարդ։ Վերակենդանացման բաժանմունքներում ներկա պահին գտնվում է 19,1 հազար մարդ:

3936 | 0
Facebook