Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ոստիկանապետի անվտանգության աշխատակիցները ստիպել են լրագրողին ջնջել տեսանյութը

13:35, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
ՀՀ ոստիկանապետի անվտանգության աշխատակիցները ստիպել են լրագրողին ջնջել տեսանյութը

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ երեկ Կոտայքի մարզի «Ծիրանի» ռեստորանում է եղել, այս մասին գրում է Hraparak.am-ը։ «Ոստիկանապետի խրախճանքի մասին լուրը ստանալուց հետո շտապեցինք «դեպքի վայր», սակայն ոստիկանները դիմեցին ոչ օրինական քայլի. նախ մեզ մոտեցան անվտանգության մի քանի աշխատակիցներ, որոնք դուրս հանեցին մեզ ռեստորանի տարածքից, մինչ այդ էլ՝ ստիպեցին հեռացնել հեռախոսով տեսանկարահանած տեսանյութերը, թե ինչպես է Վահե Ղազարյանը մոտենում ծառայողական մեքենային։ Մենք ֆիքսել էինք, թե ինչպես է Վահե Ղազարյանը, 30֊ից ավելի մարդկանց հետ արագ հեռանում տարածքից»,- գրում է կայքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ վարչապետը ոստիկանապետին իր մոտ է կանչել։

Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված, պարետատան սահմանած կանոնների համաձայն՝ բազմամարդ հավաքներն ու խնջույքները ՀՀ տարածքում արգելված են։

ՀՀ ոստիկանապետի անվտանգության աշխատակիցները ստիպել են լրագրողին ջնջել տեսանյութը
12582 | 0
Facebook