ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՌԴ-ի հայերի միության ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի համատեղ հայտարարությունը
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը հրապարակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ադրբեջանական կողմի դիտավորյալ գործողությունները նպատակ են հետապնդում հայ համայնքի ներկայացուցիչներին օրենքով արգելված տարբեր գործողություններում ներգրավելու համար: «Այս կապակցությամբ մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցներին ՝ անկեղծ խնդրանքով, չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի կամ հավաքի, ինչպես նաև զերծ մնալ սոցցանցերում և տարբեր լրատվամիջոցների հարթակներում պատասխան գործողությունների տարբեր կոչերից: Մենք նաև խնդրում ենք ձեզ պահպանել զգոնություն և զսպվածություն, ինչպես նախկինում, կատարել Ռուսաստանի Դաշնության օրենքները, մշտապես պահպանել կապը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության հետ, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին՝ հնարավոր սադրանքների դեպքում»,- նշված է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը շարունակում են սերտ կապի մեջ գտնվել Ռուսաստանի իրավապահ մարմինների և իշխանությունների հետ՝ ստեղծված իրավիճակը լուծելու համար: «Մեր համերաշխությունը, մեր համաձայնեցված գործողությունները Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության շրջանակներում հանդիսանում են մեր առջև ծագած հարցերը լուծելու բանալին»,- ասված է հայտարարության մեջ: |