Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատրիարք Կիրիլը դիմում է Հայաստանին և Ադրբեջանին

11:50, ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ.
Պատրիարք Կիրիլը դիմում է Հայաստանին և Ադրբեջանին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է Հայաստանին և Ադրբեջանին՝ հորդորելով երկխոսություն սկսել և չհետևել ծայրահեղականների առաջնորդությանը, գրում է Gazeta-ն՝ հղում անելով Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու կայքում հայտնված հայտարարությանը։ «Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին հակամարտության կողմերին կոչ է անում երկխոսություն սկսել։ Կոչ եմ անում ձեզ՝ չհետևել այն ուժերի առաջնորդությանը, որոնք օգտվում են Կովկասում լարվածության աճից»,- նշվում է հայտարարության մեջ: Ըստ նրա՝ Կովկասում նոր պատերազմը կհանգեցնի ահաբեկչության և ծայրահեղականության, որը երկար ժամանակ կզրկի տարածաշրջանը խաղաղությունից ու հանգստությունից։ Պատրիարք Կիրիլը հայտնել է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին աղոթում է հակամարտության շուտափույթ կարգավորման համար:

6923 | 0
Facebook