Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նորածնի վաճառքի դեպք է բացահայտվել

13:40, երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ.
Նորածնի վաճառքի դեպք է բացահայտվել

Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն բաժնի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։
     Հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվել է, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների։
     Պայմանավորվածության համաձայն՝ ծննդաբերությունից հետո, հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ։
     Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
     Բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսնինները հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել։
     Նախաքննությունը շարունակվում է։

Նորածնի վաճառքի դեպք է բացահայտվել
5065 | 1
Facebook