Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին

23:45, չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ.
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի ու համագործակցության հարցերով նախարարությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին և կոչ է արել դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները:

Նախարարության պաշտոնական ներկայացուցչը նշել է, որ Միացյալ Թագավորությունը խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներից և մեծապես ցավում է կյանքերի կորստի համար:
     «Մենք երկու կողմերին կոչ ենք անում հարգել հրադադարի ռեժիմը և երկխոսություն սկսել՝ իրավիճակը մեղմելու և հետագա զոհերից խուսափելու համար: Մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը: Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող բանակցային գործընթացին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շարունակվող բռնությունները սպառնում են տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

6057 | 0
Facebook