Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանից ոսկու արտահանման եկամուտները գերազանցել են գազի վաճառքից ստացված եկամուտներին

01:10, չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ.
Ռուսաստանից ոսկու արտահանման եկամուտները գերազանցել են գազի վաճառքից ստացված եկամուտներին

Ռուսաստանից ոսկու արտահանումը 2020 թվականի երկրորդ եռամսյակում գերազանցել է խողովակաշարային գազի արտահանման ցուցանիշին՝ համաձայն Դաշնային մաքսային ծառայության և ՌԴ Կենտրոնական բանկի տվյալների, գրում է РБК-ն:
     Միայն ապրիլին և մայիսին ռուսական ընկերությունները արտահանել են 65,4 տոննա ոսկի՝ 3,55 միլիարդ դոլար արժեքով: Ըստ ՌԴ մաքսային ծառայության տվյալների, այս երկու ամիսների ընթացքում «Գազպրոմ»-ը, որը խողովակաշարային գազի արտահանման մենաշնորհ ունի, արտասահմանում վաճառել է 2,4 միլիարդ դոլար արժողությամբ վառելիք: Ըստ ՌԴ Կենտրոնական բանկի տվյալների՝ ռուսական գազի արտահանումը գրանցել է ամենացածր եռամսյակային ցուցանիշը` սկսած 2002 թվականից:

6770 | 1
Facebook