Արթուր Դանիելյանը փորձեց փախուստի դիմել, սակայն քիչ անց չորս ոստիկանների հաջողվեց նրան մոտեցնել ոստիկանական մեքենային:
Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում: Ի աջակցություն Նարեկ Մալյանի՝ ոստիկանության շենքի մոտ էին հավաքվել «Ադեկվադ» միաբանության անդամները:
Բերման ենթարկվեցին մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, այդ թվում՝ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը: