Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը

11:55, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը: Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 1 նոր դեպք:
     Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:
     COVID-19-ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2898 փորձանմուշի հետազոտություն»:

2654 | 0
Facebook