Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ճիշտ կլինի մայրաքաղաքից դուրս բերել ռեստորանները»․ Նարինե Մկրտչյան

20:00, շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ.
«Ճիշտ կլինի մայրաքաղաքից դուրս բերել ռեստորանները»․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռեստորանները, որ մայրաքաղաքի (ոչ միայն) բնակչության կյանքը դժոխքի էին վերածել տարիներ շարունակ իրենց երաժշտախառն դղրդոցներով և հրավառության ռմբակոծություններով՝ շաբաթը յոթ օր պարբերականությամբ, չէին մտածում, որ ռեստորանների հարևանությամբ մարդիկ են ապրում, որոնց առողջության և հանգստի հաշվին իրենք հարստանում էին: Իսկական տեռոր: Հիմա էլ աղմկում են, թե մարդիկ սովամահ կլինեն, եթե իրենք չաշխատեն: Դո՞ւք եք մարդկանց մասին մտածողները: Դուք միայն ձեր բիզնեսի մասին եք մտածում:

Ճիշտ կլինի ռեստորանների գործունեության համար նոր պայմաններ և չափորոշիչներ սահմանել, որոնք կգործեն համաճարակն ամբողջությամբ հաղթահարելուց հետո միայն՝
     - արգելելով հրավառությունները,
     -լռության խախտման արգելման ժամը 23:00-ից տեղափոխելով 22:00-ը,
     - չափել և վերահսկել աղմուկի ուժգնությունն անխտիր բոլոր ռեստորաններում և սրճարաններում: Ընդհանրապես, ճիշտ կլինի, մայրաքաղաքից դուրս բերել ռեստորանները, ինչպես խաղատներն արեցին: Տարիների իմ տառապանքը վկայում է, որ այս ոլորտը մշտական վերահսկողության կարիք ունի, մի փոքր թուլանում է վերահսկողությունը՝ նորից հին ջուրն ու ջրաղացն է: Բնակչության առողջությունը քայքայելը նրանց մոտ լավ է ստացվում, հիմա էլ վարակի նոր օջախներ են ուզում բացել:
     Համաճարակը չլիներ՝ մի հակընդդեմ ցույց էլ ռեստորանների ձեռքը տանջվողներով կանեինք»:

7290 | 0
Facebook