Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՌԴ-ն կվերականգնի օդային հաղորդակցությունը 2 փուլով

20:55, ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.
ՌԴ-ն կվերականգնի օդային հաղորդակցությունը 2 փուլով

Ռուսաստանի և այլ երկրների միջև օդային հաղորդակցությունը կվերականգնվի երկու փուլով: Դա կախված կլինի այլ երկրներում առկա համաճարակաբանական իրավիճակով: Հավանաբար, հաշվի կառնվի ևս մեկ չափանիշ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում դեպքերի մակարդակը 100 հազար մարդու հաշվով: ՌԴ ժամանող ռուսաստանցիները 14 օր շարունակ պետք է ինքնամեկուսացված լինեն կամ թեստ հանձնեն: Մինչև հուլիսի 13-ը տրանսպորտի նախարարությունը կգնահատի միջազգային օդանավակայանների պատրաստականությունը չվերթները վերսկսելու համար:

16435 | 1
Facebook