Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկայի բնակարանում 5 նորածին են հայտնաբերել, որոնց պետք է վաճառեին

21:35, երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
Մոսկայի բնակարանում 5 նորածին են հայտնաբերել, որոնց պետք է վաճառեին

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող բնակարանում հինգ փոքր երեխա է հայտնաբերվել:
     Արգունովսկայա փողոցի շենքերից մեկում նաև հայտնաբերվել են երեխաների անունով ձևակերպված չիներեն փաստաթղթեր։ Լրատվամիջոցները հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, երեխաներին պետք է վաճառեին արտասահմանցիներին:
     Հայտնաբերվել են երկու երեխաների փոխնակ մայրության պայմանագրեր և դրանց՝ նոտարով վավերացված չիներեն թարգմանությունները: Ներկայում քննիչները փնտրում են մյուս երեխաների փաստաթղթերը։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։
     Վերահսկիչ Գերատեսչության տվյալներով՝ նորածիններին պատահաբար գտել է պոլիկլինիկայի բուժաշխատողը, երբ եկել է տեսակցելու ծննդատնից դուրս գրված երեխային։
     «Օստանկինոյի բնակարաններից մեկում հայտնաբերված հինգ երեխաներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանց տարիքը՝ հինգ օրեկան, մեկ ամսական, երեք ամսական, մեկ և երկու տարեկան: Նրանց հետ եղել է չինացի դայակ և մի այլ կին, ով, հնարավոր է, որ երեխաներից մեկի մայրն է» - պատմել է Մոսկվայում երեխայի իրավունքների հանձնակատար Օլգա Յարոսլավսկայան:
     Հանձնակատարի խոսքով՝ երեխաներն ապահով են, նրանց կյանքին ու առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում։

«Դատախազությունը կվերահսկի անչափահասների իրավունքների և օրինական շահերի պահպանումը, ինչպես նաև կապահովի վերահսկողություն նրանց հետագա կենսապայմանների համար» - հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան։
     Ըստ Baza հրատարակչության տվյալների՝ Չինաստանի քաղաքացիների համար երեխաներին ծնել են փոխնակ մայրերը, սակայն կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետևանքով, նորածիններին ստիպված են եղել պահել ՌԴ-ի տարածքում։

9394 | 0
Facebook