Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մնացած գումարը վճարել է «Սիստեմա» ԲՖԿ-ն․ #РБК

16:30, շաբաթ, 20 հունիսի, 2020 թ.
Մնացած գումարը վճարել է «Սիստեմա» ԲՖԿ-ն․ #РБК

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարանն ազատ է արձակվել, դատարանի սահմանած գրավը վճարվել է․ 2 միլիարդ դրամ (4,1 միլիոն դոլար) գումարը վճարել են ռուսաստանաբնակ գործարարները, գրում է РБК-ն՝ հղում անելով Ռ․ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։ Ըստ նրա՝ գումարը վճարել են Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։ Մնացած գումարը վճարել է «Սիստեմա» ԲՖԿ-ն, որտեղ Ռոբերտ Քոչարյանը 2009 թվականից հանդիսանում է անկախ տնօրեն։ «Սիստեմայի» ներկայացուցիչ Սերգեյ Կոպիտովը РБК-ին ասել է, որ «Սիստեման» որոշել է մասնակցել գրավի վճարմանը: «Սիստեմա»-ի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովն անձամբ չի վճարել գումարը․ ընկերությունը վճարել է գումարը՝ հանդիսանալով որպես իրավաբանական անձ:

11075 | 1
Facebook