ԵՊՀ-ում ընտրում են հոգաբարձուների խորհրդի՝ պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին
ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստի ժամանակ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության կարգը: «ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն առաջադրել է ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանին, իսկ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը՝ ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանին»,- նշել է Գեղամ Գևորգյանը և առաջարկել նրանց նույնպես ներառել նախապես ներկայացված ցուցակում: Հարցը դրվել է առցանց քվեարկության: Ձայների բացարձակ մեծամասնությամբ գիտխորհուրդը հավանության է արժանացրել ռեկտորի ժ.պ.-ի առաջարկը: Այնուհետև Գեղամ Գևորգյանը գիտխորհրդի հաստատմանն է ներկայացրել քվեարկության կարգը, ըստ որի՝ գիտխորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ընտրելու առավելագույնը 8 թեկնածուի: Եթե նշված թեկնածուները 8-ից ավելի լինեն, քվեաթերթիկը կհամարվի անվավեր: Քվեարկության արդյունքում կընտրվեն այն թեկնածուները, որոնք կհավաքեն առավել շատ ձայներ (նույնիսկ եթե հավաքած ձայները 50 %-ից ավելի չլինեն): Եթե 8-րդ և 9-րդ տեղում հայտնված թեկնածուների հավաքած ձայները հավասար լինեն, ապա 8-րդ տեղում հայտնված թեկնածուին հավասար ձայներ հավաքած բոլոր թեկնածուների համար նորից կիրականացվի քվեարկություն: Առաջարկված կարգը գիտխորհդրի կողմից հավանության է արժանացել և հաստատվել: Այնուհետև գիտխորհուրդը հաստատել է հաշվիչ հանձնաժողովի կազմը: Գեղամ Գևորգյանն ասել է, որ ԵՊՀ ռեկտորի թեկնածուներին առաջարկվել է հանձնաժողովի համար ներկայացնել իրենց թեկնածուին. «Հրաժարվել է միայն Աշոտ Սաղյանը: Ըստ այդմ՝ առաջարկվել են Եզնիկ Միրզոյանի, Արմեն Ավետիսյանի, Հայկ Մնացականյանի թեկնածությունները: Ես առաջարկում եմ նաև Վահրամ Պետրոսյանի և ուսանող Նարեկ Մարգարյանի թեկնածությունները»: Գիտխորհուրդը հաստատել է հաշվիչ հանձնաժողովի կազմը: Ստորև ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի անդամության համար համալսարանական ստորաբաժանումների կողմից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների կազմը՝ Ավագյան Ռոլանդ Մամիկոնի – Ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆ.մ.գ.դ. (Ֆիզիկայի ֆակուլտետ) Բալյան Արշակ Յուրիի - Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Աստվածաբանության ֆակուլտետ) Գաբուզյան Արա Հարությունի - Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր (Իրավագիտության ֆակուլտետ) Գալստյան Արշալույս Մերուժանի - Ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (Հայ բանասիրության ֆակուլտետ) Դուրգարյան Նարինե Անժելոյի - Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր (Քիմիայի ֆակուլտետ) Խաչատրյան Կառլեն Գագիկի - Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ (Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ) Խաչատրյան Նարինե Գագիկի - Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ(Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ) Հախումյան Արսեն Ալեքսանդրի- Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ) Հարությունյան Ռուբեն Միխայելի- Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթ․ անդամ, պրոֆեսոր (Կենսաբանության ֆակուլտետ) Հովհաննեսյան Ռուբեն Անդրանիկի- Կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ.(Ֆարմացիայի ինստիտուտ) Մալխասյան Միքայել Արմենի- Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Պատմության ֆակուլտետ) Մարկոսյան Ռուբեն Լևոնի- Հանրային կառավարման ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկ. (Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան) Ոսկանյան Վարդան Ստեփանի- Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ (Արևելագիտության ֆակուլտետ) Չուբարյան Անահիտ Արտաշեսի- Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ.(Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ) Պետրոսյան Դավիթ Վլադիմիրի- Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ) Սեդրակյան Անուշ Ռոստոմի- Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ) Սողոմոնյան Մենուա Անդրանիկի- Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ) Քելյան Սարգիս Սամվելի- Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխ.գ.թ. (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ) Աթայան Արա Կամոյի- ԵՊՀ պրակտիկայի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. (ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն) Քոչարյան Հայկ Մկրտչի- ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. (Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն) |