Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժամը 9-ի դրությամբ ունեցել ենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի». նախարար

11:35, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
«Ժամը 9-ի դրությամբ ունեցել ենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի». նախարար

«Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այսօր կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հասել է 566-ի. սա բացարձակ թվով նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք, որ հետազոտությունների թիվն էլ է այդքան մեծ եղել. արվել է 2233 թեստ՝ նախորդ 1751-ի փոխարեն. դրական նոր թեստերի տոկոսը մոտավորապես նույնն է. սա կարևոր ցուցանիշ է: Երեկվա դրությամբ, գումարային ունեցել ենք մոտ 500 ծայրահեղ ծանր և ծանր պացիենտներ, սակայն կարող եմ փաստել, որ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար: Ամենակարևոր ցուցանիշը, որին մենք հաճախ անդրադառնում ենք՝ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունեցել ենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի, որից միայն 4-ն են տանը, մյուսները՝ այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ»,- կառավարության նիստում, գնահատելով կորոնավիրուսային իրավիճակը երկրում, ասաց նախարար Արսեն Թորոսյանը:

Այդուհանդերձ, Թորոսյանը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում, իրավիճակից կախված, պետք է խստացնել արտակարգ դրության կանոնների պահպանման վերահսկողությունը և նաև՝ որոշումներ փոխել:

11728 | 0
Facebook