Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը

13:15, երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ.
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը

Հունիսի 8-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 6 799 713 դեպք, մահացել է 397 388 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 7 016 794 մարդ, մահացել է 395 285 հիվանդ, ապաքինվել՝ 3 462 573-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 1 942 363 (մահացել է 110 514 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 691 758 վարակակիր (մահացել է 36 455 մարդ), Ռուսաստանը՝ 467 073 վարակակիր (մահացել է 5 851 մարդ), Մեծ Բրիտանիան՝ 287 621 վարակակիր (մահացել է 40 625 մարդ), Հնդկաստանը՝ 258 090 վարակակիր (մահացել է 7 207 մարդ), Իսպանիան՝ 241 550 վարակակիր (մահացել է 27 136 մարդ), Իտալիան՝ 234 998 վարակակիր (մահացել է 33 899 մարդ) և Պերուն՝ 196 515 վարակակիր (մահացել է 5 465 մարդ):

5501 | 0
Facebook