Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կառավարության անդամների համատարած թեստավորում չի իրականացվելու». վարչապետի խոսնակ

12:00, երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ.
«Կառավարության անդամների համատարած թեստավորում չի իրականացվելու». վարչապետի խոսնակ

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով:

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն։
     Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է»:

6379 | 0
Facebook