Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվել են Հայաստան

14:05, ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ.
ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվել են Հայաստան

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է. «ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով):

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները»։

6128 | 0
Facebook