«Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել». այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»: Շառլ Ազնավուր Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան: Լեգենդար երգիչը ծնվել է 1924թ․ մայիսի 22-ին Փարիզում: Ազնավուրը մի քանի հարյուր երգերի հեղինակ է, որոնցից շատերը համաշխարհային անմահ հիթեր են: «Հավանաբար իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստատեղս և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել»,- հարցազրույցներից մեկում ասել է Շառլ Ազնավուրը: «Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել». Շառլ Ազնավուր Ազնավուրը սովորեցնում էր անմնացորդ սիրով սիրել հայրենիքը․ նա սերունդների հիշողության մեջ կմնա ոչ միայն իր երգերով, այլև իր հասարակական գործունեությամբ և մարդասիրության այն հզոր ալիքով, որը բարձրացրեց 88-ի աղետի ժամանակ։ 2004թ․ նա ճանաչվել է Հայաստանի Ազգային հերոս, իսկ 2008թ․ ստացել ՀՀ քաղաքացիություն: Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանն էր, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական պատվիրակը և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը: «Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել». Շառլ Ազնավուր Նա մահացել է 94 տարեկան հասակում: «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ՄՆԱ Մնա՜, |