Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Անտարկտիկայում «կանաչ ձյուն» է հայտնվել

21:25, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
Անտարկտիկայում «կանաչ ձյուն» է հայտնվել

Գլոբալ տաքացումը հանգեցրել է նրան, որ Անտարկտիկայի առափնյա հատվածներում կանաչ ջրիմուռներ են հայտնվել ձյան ծածկի վրա, հայտնում է Science Daily-ն:

Քեմբրիջի համալսարանի և Մեծ Բրիտանիայի անտարկտիկական ծառայության գիտնականները մոտ 2 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքում ջրիմուռների ծաղկման գրեթե 1700 առանձին հատված են հայտնաբերել:
     Ջրիմուռներն առավել հաճախ հանդիպում են պինգվինների ու թռչունների բնակության վայրերում, քանի որ վերջիններիս կղանքը բնական պարտանյութի դեր է կատարում կանաչ ջրիմուռների բազմացման համար:

Անտարկտիկայում «կանաչ ձյուն» է հայտնվել
20502 | 0
Facebook