Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատրաստվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը

04:30, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
Պատրաստվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի կազմակերպիչները պատրաստել են մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը։ Այն մանրամասն ներկայացնում է քայլերը, որ երաժիշտները պետք է կատարեն մրցույթի հեռավար մասնակցության ընթացքում։ Ուղեցույցը App Store և Google Play հարթակներում հասանելի կլինի հունիսի 1-ից։
     Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվելու է հունիսի 6-15-ը՝ ջութակ մասնագիտությամբ։ Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում մրցույթը կիրականացվի առցանց ձևաչափով՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։
     Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ:

3546 | 0
Facebook