Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.

Հետաքրքիր է

ՀԴԲ-ը պատահաբար բացահայտել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասնակից դիվանագետի անունը

15:55, չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ.
ՀԴԲ-ը պատահաբար բացահայտել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասնակից դիվանագետի անունը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն սխալմամբ բացահայտել է Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան աշխատակցի անունը, ով կասկածվում է 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու մեջ, հայտնում է Yahoo News-ը:

Անցյալ տարի Wall Street Journal-ը, վկայակոչելով դատական փաստաթղթերը, հաղորդել էր, որ ՀԴԲ-ը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին հայտնել էր կասկածյալ սաուդցի պաշտոնյայի անունը, որը ներառված է 2012 թվականի զեկույցում: Հրապարակումը նշում է, որ պաշտոնյայի անունը մասնավոր կերպով փոխանցվել է զոհված անձանց ընտանիքների փաստաբաններին, սակայն չի հրապարակվել:

Պորտալը նշում է, որ ՀԴԲ փաստաթուղթը վերաբերում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Մուսաեդ Ահմեդ ալ-Ջարահեին, ով 1999-2000թթ․ աշխատել է Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը, այնուհետ՝ Մալայզիայի և Մարոկկոյի դեսպանատներում: ՀԴԲ-ը գաղտնի է պահել արաբ դիվանագետի հնարավոր ներգրավվածության մասին բոլոր տեղեկությունները:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ընթացքում տուժած անձանց իրավունքները ներկայացնող Բրեթ Իգլսոնը հայտարարել է, որ ՀԴԲ-ը փորձում է «թաքցնել Սաուդյան Արաբիայի ներգրավվածությունն ահաբեկչությանը»:

| | |
8746 | 0
Facebook
COMMENT.am