Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր կկայանա «Եվրոտեսիլ-2020»-ի առաջին կիսաեզրափակիչը

19:45, երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ.
Այսօր կկայանա «Եվրոտեսիլ-2020»-ի առաջին կիսաեզրափակիչը

«Եվրոտեսիլ-2020»-ը, որի կիսաեզրափակչները պետք է կայանային մայիսի 12-ին ու 14-ին, չնայած կորոնավիրուսին՝ այնուամենայնիվ, կկայանան՝ առցանց:

Իսկ եզրափակչի օրը՝ մայիսի 16-ին, կկայանա հատուկ շոու, որի մանրամասները դեռ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ այս տարվա «Եվրոտեսիլ»-ը պետք է կայանար Ռոտերդամում, սակայն այն համերգասրահը, որտեղ այն պետք է տեղի ունենար, այժմ կորոնավիրուսով վարակվածների համար ժամանակավոր հոսպիտալի է վերածվել:

Այսօր՝ մայիսի 12-ին, «Եվրոտեսիլ»-ի յութուբյան պաշտոնական կայքում Երևանի ժամանակով ժամը 23:00-ից կարող եք հետևել մրցույթի առաջին կիսաեզրափկչին, որտեղ մասնակիցները ելույթ կունենան այն հերթականությամբ, որով պետք է ելույթ ունենային Ռոտերդամում: Համերգը կտևի 2 ժամ:

Հայաստանը ներկայացնող Աթենա Մանուկյանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի երկրորդ հատվածում՝ մայիսի 14-ին:

| | |
7237 | 0
Facebook