Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Եվրոտեսիլ»-ի համար նախատեսված Ahoy համերգասրահը կվերածվի հիվանդանոցի. #NU.nl

12:10, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
«Եվրոտեսիլ»-ի համար նախատեսված Ahoy համերգասրահը կվերածվի հիվանդանոցի. #NU.nl

Ռոտերդամում գտնվող Ahoy համերգասրահը, որտեղ նախատեսվում էր անցկացնել «Եվրոտեսիլ 2020»-ը, ժամանակավորապես վերածվում է կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցի, հայտնում է NU.nl-ն:

«Ռոտերդամի Ahoy համերգասրահում պայմաններ կստեղծվեն կորոնավիրուսով հիվանդների համար: Առաջին 88 մահճակալներն արդեն սկսել են տեղադրվել․անհրաժեշտության դեպքում համերգասրահում կարող է լինել մինչև 680 մահճակալ»,- հայտնում է NU.nl-ն:

Ապրիլից համերգասրահը կսկսի ընդունել նաև կորոնավիրուսով հիվանդների, ովքեր ունեն խնամքի, սակայն չունեն հոսպիտալացման կարիք:

16022 | 0
Facebook