Աթենա Մանուկյանի եվրոտեսիլյան երգի տեսահոլովակը պատրաստ է
22:30, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
«Հանրային հեռուստաընկերությունը» ներկայացրել է «Եվրոտեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանի եվրոտեսիլյան «Chains On You» երգի տեսահոլովակը: Հոլովակի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 13-ին հանրայինի ուղիղ եթերում և Եվրոտեսիլի յութուբյան էջում: Հոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: