Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարված իրավիճակ՝ ԿԲ-ի դիմաց. բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

14:25, երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ.
Լարված իրավիճակ՝ ԿԲ-ի դիմաց. բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Արդեն հայտնել էինք, որ այսօր մի խումբ անձինք բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց՝ պահանջելով, որ լիցենզիայից զրկեն վարկային կազմակերպություններին։

Ակցիայի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց ոստիկանների և հավաքվածների միջև: Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հեռացրին Կենտրոնական բանկի մուտքի մոտից: Կան բերման ենթարկվածներ։

Քաղաքացիները պատնեշ էին կազմել՝ թույլ չտալով, որ մասնակիցներին բերման ենթարկեն, սակայն ոստիկանական մեքենաները ճեղքելով պատնեշը, բաժանմունք տարան մի խումբ մասնակիցների:

«Հարգելի՛ պատգամավորներ, նստած իրար եք ուտում, գնացե՛ք հարց լուծեք: Զինվորականները վարկի տակ ճռռում են: Ձեր անձնական խնդրից էն կողմ բան չեք տեսնում»,- միջադեպից հետո ասաց ցուցարարներից մեկը:

Նրանք հորդորեցին ՄԻՊ-ին, որ պաշտպանի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների իրավունքները:

Հավաքվածներն ուղևորվեցին ոստիկանական բաժանմունք, որտեղ բերման էին ենթարկվել ակցիայի մի խումբ մասնակիցներ:

Տեսանյութը՝ Ա1 պլյուսի
13066 | 0
Facebook