Գանայի Հանրապետության Թեմա քաղաքում ձկան վերամշակման գործարանի 533 աշխատակից վարակվել է մեկ վարակակրից։ Այս մասին հայտնել է Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադդոն, գրում է Reuters-ը:
«Բոլոր 533 աշխատակիցները վարակվել են մեկ անձից»,- նշել է Ակուֆո-Ադդոն:
Այս պահին Գանայում կորոնավիրուսով վարակված է 4 263 մարդ, մահացել է 22 հիվանդ, ապաքինվել՝ 378-ը: