Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը մտել է «պատմական մասշտաբի» տնտեսական անկման փուլ

21:45, չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ.
Եվրոմիությունը մտել է «պատմական մասշտաբի» տնտեսական անկման փուլ

2020-ին Եվրոմիությունը կհայտնվի իր ողջ պատմության ընթացքում «պատմական մասշտաբի» տնտեսական անկման փուլում՝ պայքարելով կորոնավիրուսի համաճարակի դեմ։ Այս մասին այսօր հայտնել է տնտեսական հարցերով եվրոհանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ ներկայացնելով առաջին պաշտոնական կանխատեսումը այն մասին, թե ինչ է ակնկալում միավորված Եվրոպայի տնտեսությունն առաջիկա ամիսներին:

«Այժմ պարզ է, որ Եվրոմիությունը մտել է «պատմական մասշտաբի» տնտեսական անկման փուլ»,- ասել է պաշտոնյան:
     Եվրոհանձնաժողովը, որն ակնկալում է Եվրոմիությունում աննախադեպ տնտեսական անկում, գնահատում է, որ անդամ երկրների ընդհանուր ՀՆԱ-ը կնվազի ավելի քան 7%-ով: Եվրոհանձնաժողովի տնտեսական կանխատեսման համաձայն՝ Եվրոմիության ոչ մի երկիր այս տարի տնտեսական աճ չի ունենա: ՀՆԱ-ի ամենափոքր անկումը սպասվում է Լեհաստանում` 4,3%, իսկ ամենալուրջը Հունաստանում` 9,7%:

9145 | 0
Facebook