Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը՝ պետական ծառայողների պարգևավճարների և աշխատավարձերի մասին

11:15, չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ.
Վարչապետը՝ պետական ծառայողների պարգևավճարների և աշխատավարձերի մասին

Վարչապետը մայիսի 6-ի ԱԺ նիստում կրկին անդրադարձավ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման թեմային: Նա ընդգծեց, որ դա տեղի է ունեցել, որովհետև ժամանակին հարթակից խոստացել է, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան:
     «Ինչո՞ւ պարգևավճարների և ո՛չ աշխատավարձերի համակարգով, որովհետև գործող աշխատավարձերի համակարգը իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, և այսօր մենք հանրային ծառայության բարեփոխման շրջանակներում կտրանսֆորմացնենք դա որպես աշխատավարձի համակարգ»,- ասաց վարչապետը:
     Նա նշեց, որ աշխատավարձի բարձրացում պետք է լինի նաև դատական համակարգում, որովհետև դա է անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհը:

10352 | 1
Facebook