Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#WaltDisney-ի մաքուր շահույթը #COVID_19 համավարակի ֆոնին նվազել է 91%-ով

11:05, չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ.
#WaltDisney-ի մաքուր շահույթը #COVID_19 համավարակի ֆոնին նվազել է 91%-ով

Աշխարհի ամենամեծ զվարճանքի կենտրոնի և մեդիաընկերության՝ Walt Disney Co.-ի՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ֆինանսական կորուստները կազմել են 91%։ Այս մասին ասված է ընկերության հրապարակված հաշվետվությունում, գրում է Интерфакс-ը։

Ընկերության եռամսյակային ֆինանսական հաշվետվության համաձայն՝ Disney-ի մաքուր շահույթը 3 ամսվա ընթացքում տարեկան կտրվածքով նվազել է 91%-ով՝ հասնելով 475 մլն դոլարի կամ 3,53 դոլարի՝ մեկ բաժնետոմսի կտրվածքով։
     Հաշվետու ժամանակաշրջանում գործառնական շահույթը նվազել է 37%-ով և կազմել 2,416 միլիարդ դոլար՝ նախկին 3,816 միլիարդ դոլարի դիմաց:

12012 | 0
Facebook