Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը թույլ չի տալիս ԱՀԿ-ին մասնակցել կորոնավիրուսի հետաքննությանը

12:15, ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ.
Չինաստանը թույլ չի տալիս ԱՀԿ-ին մասնակցել կորոնավիրուսի հետաքննությանը

Չինաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներին թույլ չի տվել մասնակցել կորոնավիրուսի հարցով հետաքննությանը, որը նպատակ ունի պարզել համավարակի բռնկման աղբյուրները: Այս մասին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Չինաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Գաուդեն Գալեյան։

«Տեղյակ ենք, որ Չինաստանում ազգային հետաքննությունն է ընթանում, բայց այս փուլում մեզ չեն հրավիրվել մասնակցելու դրան: ԱՀԿ-ը շարունակում է հայցեր ներկայացնել Չինաստանի առողջապահական կառույցներին և իշխանություններին»,- նշել է Գալեյանը:
     Նա նաև շեշտել է, որ Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին չեն տրամադրել Ուհանում տեղակայված վիրուսաբանական երկու լաբորատորիաների փաստաթղթերը, որոնք դարձել են կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը:
     Ըստ նրա՝ ԱՀԿ-ը չի կասկածում վիրուսի բնական ծագմանը։ Գալեան չի բացառել, որ Չինաստանը համաճարակի բռնկման հենց սկզբից լիարժեք տեղեկատվություն չի տրամադրել կազմակերպությանը։

16111 | 0
Facebook