Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Brent նավթի գինը գերազանցել է 26 դոլարը

10:10, հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ.
#Brent նավթի գինը գերազանցել է 26 դոլարը

Ապրիլի 30-ի առավոտյան առևտրային հարթակներում նավթի գներն աճել են: Լոնդոնյան ICE բորսայում Brent ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է ավելի քան 10%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 26,6 դոլարի: Ամերիկյան WTI նավթը Նյու Յորքի առևտրային հարթակում ավելացել է 15,21%-ով` հասնելով 17,35 դոլարի մեկ բարելի դիմաց:

ԱՄՆ ֆոնդային բորսայում նախօրեին ցուցիչների առուվաճառքներն աճ են ցուցադրել՝ ամերիկյան «Gilead Sciences» բիոդեղագործական ընկերության կողմից մշակված դեղամիջոցի՝ Ռեմդեսիվիրի փորձարկման դրական արդյունքների ֆոնին։ Երևանի ժամանակով 23:30-ի դրությամբ՝ S&P 500 ինդեքսն աճել է 3,15%-ով և կազմել 2953.63 կետ, Dow Jones արդյունաբերական ինդեքսը ավելացել է 2.61%-ով և կազմել 24.729.79 կետ, Nasdaq-ն ավելացել է 3.96%-ով և կազմել 8948.45 կետ: «Gilead Sciences» բիոդեղագործական ընկերության բաժնետոմսերը, որոնք զբաղվում են դեղամիջոցի մշակմամբ, սակարկությունների փակման արդյունքում աճել են 8.28%-ով և այժմ մեկ բաժնետոմսի արժեքը կազմում է 84,88 դոլար:

6025 | 0
Facebook