Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռեկորդային վատ թիվ ենք ունեցել»․ Արսեն Թորոսյան

11:10, հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ.
«Ռեկորդային վատ թիվ ենք ունեցել»․ Արսեն Թորոսյան

«Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք։ Արհեստական շնչառության սարքերի վրա ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59 պացիենտ»,- Կառավարության նիստում հայտարարեց նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշեց, որ իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում կանցնեն թեթև ախտանշաններով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը․ «Կփորձենք որոշումն առավելագույնս ձգել։ 5-6 օր դեռ կկարողանանք ձգել»։

Պարետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ տարածման դինամիկայից կախված՝ սահմանափակումների վերաբերյալ որոշումները կարող են փոփոխվել։

17743 | 0
Facebook