Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մտադիր է ժամանակավորապես կասեցնել ներգաղթը

12:20, երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ.
Թրամփը մտադիր է ժամանակավորապես կասեցնել ներգաղթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին հայտարարել է, որ մտադիր է ժամանակավորապես կասեցնել ներգաղթը, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի հետ։ Այս մասին նա գրել է Twitter միկրոբոլոգի իր էջում և խոստացել նմանատիպ հրամանագիր ստորագրել։

Թրամփը գրել է, որ կայացրել է որոշումը «անտեսանելի թշնամու հարձակման պայմաններում», ինչպես նաև ելնելով «Ամերիկայի քաղաքացիների աշխատատեղերը պաշտպանելու անհրաժեշտությունից»։ Նա այլ մանրամասներ չի հաղորդել:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսի համավարակի ավելի քան 786 հազար դեպք, մահացել է ավելի քան 42 հազար մարդ:

11089 | 0
Facebook