Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտնել է #COVID_19 կորոնավիրուսի ծագման հետաքննության մասին

11:35, շաբաթ, 18 ապրիլի, 2020 թ.
Թրամփը հայտնել է #COVID_19 կորոնավիրուսի ծագման հետաքննության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ընթանում են մի շարք հետաքննություններ» կորոնավիրուսի ծագման վերաբերյալ, գրում է Bloomberg-ը:

«Շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում, բայց նաև իրականացվում են շատ հետաքննություններ: Եվ մենք պատրաստվում ենք պարզել»,- նշել Թրամփը:

Ապրիլի 16-ին Fox News-ը հաղորդել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը՝ COVID-19-ը, ծագել է Ուհան քաղաքի լաբորատորիայում, իսկ լաբորատորիայի աշխատակիցը դարձել է «զրոյական հիվանդը»։ Վիրուսը ստեղծվել է Պեկինի կողմից Վաշինգթոնին գերազանցելու փորձերի արդյունքում: Ըստ հեռուստաալիքի, վիրուսը լաբորատոր ճանապարհով փոխանցվել է մարդուն չղջիկից, այնուհետև տարածվել է Ուհան քաղաքի բնակչության շրջանում:

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է պարզել, թե արդյոք այս տեղեկատվությունը ճշմարիտ է: Թրամփը նաև ասել է, որ չի վստահում Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալներին երկրում կորոնավիրուսից մահացության դեպքերի վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ ապրիլի 17-ին ՉԺՀ իշխանությունները փոխել են վիճակագրությունը՝ համաճարակի ժամանակ Ուհանում մահացած և վարակված մարդկանց թվի վերաբերյալ։

14475 | 0
Facebook