Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը» հայտարարության համար Նիդերլանդների դատարանը նոր վճիռ է կայացրել

23:55, երեքշաբթի, 14 ապրիլի, 2020 թ.
«Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը» հայտարարության համար Նիդերլանդների դատարանը նոր վճիռ է կայացրել

Նիդերլանդների թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիդերլանդների գերագույն դատարանն այսօր հրապարակված վճռով վերահաստատել է նախորդ ատյանների որոշումները՝ դատապարտելու Ադրբեջանա-թուրքական մշակութային ասոցիացիայի նախագահին՝ ազգային խտրականության քարոզի և բռնության կոչերի համար։

2014թ. Ալմելոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի դեմ կազմակերպած բողոքի ցույցին Իլհան Աշքինը հայտարարել էր, թե «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը»։

Այս որոշումը Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցների հետևողական պայքարի արդյունքն է և վճռական հաղաթանակն է ռասիզմի դրսևորումների դեմ։

Նիդերլանդական դատարանը վերահաստատեց հանդուրժողականության և օրենքի գերակայության երաշխավորի իր դերը»։

14262 | 0
Facebook