Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ը հայտարարել է աշխարհում #COVID_19 կորոնավիրուսի գագաթնակետի բացակայության մասին

21:45, երեքշաբթի, 14 ապրիլի, 2020 թ.
ԱՀԿ-ը հայտարարել է աշխարհում #COVID_19 կորոնավիրուսի գագաթնակետի բացակայության մասին

Որոշ երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն սկսել է բարելավվել, սակայն աշխարհում համաճարակն իր գագաթնակետին չի հասել, գրում է Reuters-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարետ Հարիսին:
     Ըստ նրա՝ բոլոր նոր դեպքերի 90%-ը տեղի է ունենում Եվրոպայում և ԱՄՆ-ում: Ավելին, Եվրոպայում իրավիճակը միատեսակ չէ: Եթե որոշ երկրներում նկատվում է դեպքերի թվի մի փոքր անկում, ընդհակառակը, Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում այն շարունակում է ավելանալ:

Մեկնաբանելով Չինաստանում տիրող իրավիճակը՝ ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ այս երկրում նոր դեպքերի 90%-ը «գալիս է դրսից»: Համավարակի սկզբնական կիզակետում իրավիճակը մնում է բավականին կայուն: Հարիսը նաև հավելել է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում հնարավոր չէ ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

12272 | 0
Facebook