Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու դի

22:20, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-211 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի 75 շենքի հարևանությամբ հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, փրկարարները մարել են կրակը, որից հետո այնտեղ հայտնաբերել են 65-70 տարեկան տղամարդու մոխրացած դի:
     Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը, որտեղ հայտնաբերվել է դին, ավելի շատ օգտագործվել է թափառաշրջիկների կողմից՝ որպես հավաքատեղի:

6433 | 0
Facebook