Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիշեցնեմ, որ «Գովազդի մասին» օրենքը նախատեսում է տուգանք». Լևոն Զաքարյան

03:10, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
«Հիշեցնեմ, որ «Գովազդի մասին» օրենքը նախատեսում է տուգանք». Լևոն Զաքարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ նախագահը ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, համաձայն որի՝ «Արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների»:

Չնայած Երևանում գտնվող սյուները պարբերաբար մաքրվում են, սակայն օրենքի բացը թույլ չէր տալիս վարչարարություն իրականացնել։

Հիշեցնեմ, որ «Գովազդի մասին» օրենքը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, այսինքն՝ մինչև 100 հազար դրամ»։

5409 | 0
Facebook