Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի ղեկավարությունը հաստատ կկիրառի «ղարաբաղյան» խաղաքարտը». Արման Աբովյան

04:05, հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.
«Ադրբեջանի ղեկավարությունը հաստատ կկիրառի «ղարաբաղյան» խաղաքարտը». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի հակամարտության շուրջ ծավալվող իրադարձություններն օբյեկտիվ պատճառով հետ մղվեցին հանրային ուշադրությունից (կորոնավիրուս, արտակարգ դրություն, տնտեսական ճգնաժամ), բայց այդուհանդերձ չկորցրեցին իրենց նշանակությունն արտաքին ճակատում կարճաժամկետ ճշգրիտ հաշվարկների առումով։

Ես հասկանում եմ, որ բոլորի ուշքն ու միտքը համաճարակի դեմն առնելն է, բայց մենք պետք է շատ լուրջ վերլուծենք Արցախի ուղղությամբ ստեղծված իրավիճակը։ Այսօր առանց ավելորդ գնահատական տալու (դրա ժամանակն էլ կգա) պետք է արձանագրել երեք հիմնական խնդիր, որոնց շուրջ մենք պարտավոր ենք շատ լուրջ աշխատանք կատարել։

1. Պետք է շատ հստակ հասկանալ, թե մեր դիվանագիտական ներուժը, որ ուղղությամբ պետք է կենտրոնանա, որ չեզոքացնի ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների և անհատների աննախադեպ ակտիվությունը, որը մենք տեսնում ենք վերջին տարվա կտրվածքով:

2. Պետք է հաշվի առնել մի հանգամանք, որ նավթի գների կտրուկ անկման պայմաններում և առհասարակ տնտեսական ճգնաժամի հետևանքով Ադրբեջանի ազգաբնակչությունն անխուսափելի բախվելու է բավական ծանր սոցիալական խնդիրների։ Մենք պետք է նաև ընդունենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը հաստատ կկիրառի «ղարաբաղյան» խաղաքարտը, այսինքն` որքան Ադրբեջանի ներսում լարվի իրավիճակը, այդքան կթեժանա իրավիճակը հակամարտության շփման գծում։ Մենք շատ ենք ականատես եղել, թե ինչպես ադրբեջանցիներն իրենց քաղաքացիների կյանքի գնով շեղում են իրենց հանրային սոցիալական դժգոհությունն Ադրբեջանում։

3. Արցախի Հանրապետության միջազգային իրավական և դիվանագիտական դե յուրե լեգիտիմիզացիան այլևս չի կարող սպասել, բանակցությունները բանակցություններով, բայց լեգիտիմիզացիան դառնում է կենսական խնդիր։ Ընդ որում՝ կան բազմաթիվ հարակից քայլեր և գործողություններ, որոնք պետք է արդեն ակտիվորեն կիրառել։

Մի խոսքով, չենք թուլանում»։

5820 | 0
Facebook