Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մշակույթի ոլորտի աշխատողները վարձատրության խնդիր չեն ունենա». փոխնախարար

13:35, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
«Մշակույթի ոլորտի աշխատողները վարձատրության խնդիր չեն ունենա». փոխնախարար

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է բոլոր տարբերակներին: Կախված նրանից, թե ինչպիսին կլինի զարգացման հեռանկարը, կունենանք դրան համարժեք լուծում: Այդ լուծումը չի խաթարի սովորողի իրավունքները և անպայման հաշվի կառնի գործընթացի բոլոր մասնակիցներին». ապրիլի 7-ին ասաց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ընդունելության քննությունները հետաձգելու հավանականության վերաբերյալ հարցադրմանը: Որոշակիություն չկա դեռ նաև «Վերջին զանգի» միջոցառման հետաձգման առումով: Ժ.Անդրեասյանը միայն պնդեց. «Այս տարի «Վերջին զանգը» կունենա բոլորովին այլ նշանակություն»:
     Մեկ այլ փոխնախարար՝ Արայիկ Խզմալյանը նշեց, որ մշակույթի ոլորտի աշխատողները վարձատրության խնդիր չեն ունենա: Նախարարությունը աշխատում է լուծել նաև մշակութային հիմնարկների այն աշխատողների վարձատրության հարցը, որոնց վարձատրությունը կատարվում է արտաբյուջետային միջոցներից:
     «Սոցիալական աջակցության խնդիրը մնում է առաջնային»,-հայտարարեց փոխնախարարը: Նա նշեց, որ այս օրերին հանրային հետաքրքությունը մշակութային միջոցառումների հանդեպ չի նվազել:
     Միայն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը մարտի 17-ից մինչ ապրիլի 5-ը ֆեյսբուքյան էջում հեռարձակել է 6 ներկայացում, և դրանք ունեցել են 326 հազար դիտում: Այս օրերին առաջին անգամ հեռարձակվեցլ է Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան:

3718 | 0
Facebook