Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները

21:25, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի գործընկերներ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ մենք չեղարկել էինք մինչև ապրիլի 16-ը բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան։ EASA ստուգումների մասով տեղեկացնեմ, որ այս պահին մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՔԱԿ-ի հետ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։ Հավելեմ, որ «Արմենիա» ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին։ Հայցում եմ լրագրողներ ընկերներիս ներողամտությունը, հարցազրույց այս թեմայով կտրամադրեմ, երբ իրավիճակը ավելի պարզ լինի, հիմա աշխատելու ժամանակն է»:

5166 | 0
Facebook