Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է»․ նախարար

16:30, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
«Կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է»․ նախարար

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այս մասին ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պացիենտների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, սակայն վարակվածներից 146-ն ունի թոքաբորբ, իսկ մոտ 35 հոգի ծանր վիճակում է․ նկատի ունեմ՝ դեռ ռեանիմացիոն չեն, պարզապես թթվածնի կարիք ունեն, որն էլ ստանում են հիվանդանոցներում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով` այս պահին 1500 քաղաքացի գտնվում է մեկուսացման վայրերում, 5000-ը՝ ինքնամեկուսացվել է։

9322 | 1
Facebook