Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի քանի ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են». փոխնախարար

17:00, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
«Մի քանի ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են». փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԵԱՏՄ հանձնաժողովի մարտի 16-ի որոշմամբ՝ բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կորոնավիրուսով պայմանավորված զրոյացվել են:

Ներմուծման համար տնտեսվարողը հայտ է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն, համապատասախան վարչարարությունն անցնելուց հետո ներկրում է իրականացնում:

ԵԱՏՄ մեկ այլ՝ մարտի 31-ի որոշմամբ՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ն արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից: Խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներին: Արգելքը չի տարածվում որպես մարդասիրական օգնություն արտահանման դեպքերի վրա:

Ապրիլի 3-ին ընդունված մեկ այլ որոշմամբ՝ մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն կարտոֆիլի, գազարի, սոխի, սխտորի և մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը:
     Ապրանքատեսակների ցանկին կարող եք ծանոթանալ ԵԱՏՄ-ի կայքում:

Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի՝ այդ ցանկում ընդգրկված չէ կարագը՝ այն հիմնավորմամբ, որ զրոյական մաքսատուրքը կվնասի տեղական արտադրողին:

3886 | 0
Facebook