Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իռլանդիայի վարչապետը շաբաթական մեկ անգամ որպես բժիշկ կաշխատի․ #TheIrishTimes

03:05, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Իռլանդիայի վարչապետը շաբաթական մեկ անգամ որպես բժիշկ կաշխատի․ #TheIrishTimes

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը կվերադառնա բժշկությանը և կաշխատի կորոնավիրուսի համավարակի բռնկման պայմաններում: Վարադկարն ավարտել է բժշկական ինստիտուտը և շաբաթական մեկ անգամ կաշխատի որպես բժիշկ՝ շարունակելով նաև ղեկավարել կառավարությունը, հայտնում է The Irish Times թերթը: Վարադկարը սերում է բժիշկների ընտանիքից: Նրա հայրը թերապևտ է, մայրը` բուժքույր: Վարչապետն իր հիմնական կրթությունն ստացել է Դուբլինի Թրինիթի քոլեջի բժշկական ֆակուլտետում: 2010-ին նա ստացել է թերապևտի դիպլոմ, սակայն երեք տարի անց նրան վտարել են բժշկական գրանցամատյանից, քանի որ նա սկսել է զբաղվել քաղաքականությամբ:

10415 | 0
Facebook