Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Վախենամ՝ պիկը դեռ առջևում է». Արտավազդ Սահակյան

23:25, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
«Վախենամ՝ պիկը դեռ առջևում է». Արտավազդ Սահակյան

«Կորոնավիրուսի համաճարակը, թերևս, քաղաքակրթությանն ամենասպառնացող դեպքն է: Այս վիրուսը գործում է շատ արագ, բայց, իմ կարծիքով, այն աստիճանի սպանիչ չէ, որքան՝ նախկին համաճարակները»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ հավելելով:

Նա հայտնել է, որ Իտալիայի փորձից հետո պետք էր շատ արագ զգոնանալ. «Չի կարելի թերագնահատել այս համաճարակի վտանգավորությունը: Չափազանց շատ է մեքենաների հոսքը: Մարդկանց հոսքը մի քիչ պակասեց վարչապետի ելույթից հետո: Խնդիրն այն է, որ անգամ այս արտակարգ իրավիճակի, պարետային ժամի ռեժիմը բավարար չէ: Կողմնակի մուտք ու ելք չպետք է լինի բնակարաններ, և ամեն օր չպետք է խանութ գնալ, շփումը պետք է հասցնել մինիմալի, որպեսզի վիրուսի տարածման արագությունը նվազի, պայքարի ուրիշ «զենք» չկա»: Հիվանդացության թիվը գոնե 1000-ի սահմաններում պետք է կարողանանք կանգնեցնել: Վախենամ՝ պիկը դեռ առջևում է: Հոգեբանները, կառավարության անդամները պետք է հասարակությանը թե՛ սաստեն, թե՛ քաջալերեն՝ հասկացնելով, որ միակ պայմանը մեկուսացումն է»,- ընդգծել է վիրաբույժը:
     Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

10575 | 0
Facebook