Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գևորգ Գորգիսյանը դիմել է Տիգրան Ավինյանին

14:25, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
Գևորգ Գորգիսյանը դիմել է Տիգրան Ավինյանին

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 2-ին դիմել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին. պարետատան որոշմամբ մինչև սույն թվականի ապրիլի 12-ը` արտակարգ դրության պայմաններում, հանրային տրանսպորտի գործունեության դադարեցումը դժվարություններ է ստեղծել Երևան քաղաքում գործող այն ընկերությունների աշխատակիցների համար, ովքեր այս օրերին շարունակում են աշխատել և բավարար միջոցներ չունեն տաքսիներով երթևեկելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարետատան որոշմամբ նույն ընկերությունում աշխատող անձինք կարող են տեղափոխվել միևնույն տրանսպորտային միջոցով, խնդրել եմ Տիգրան Ավինյանի հանձնարարականը Երևանի քաղաքապետին և քաղաքում գործող ընկերություններին՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հանրային տրանսպորտի միջոցներով աշխատակիցների տեղափոխությունը նախաձեռնելու և կազմակերպելու համար՝ իրականացնելով արտակարգ դրությամբ սահմանված կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Սա կթեթևացնի մեր քաղաքացիների հոգսը, միաժամանակ, հարկադիր պարապուրդի մեջ գտնվող քաղաքային տրանսպորտի վարորդներին աշխատանքի վերադառնալու հնարավորություն կտրվի»:

8987 | 0
Facebook